
Հայաստանի նախագահի հրամանագրերով դեսպան Աննա Աղաջանյանը հետ է կանչվել Բելգիայում դեսպանի պաշտոնից եւ նշանակվել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ),
դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Շվեդիայում եւ Սկանդինավյան այլ երկրներում դեսպանի պաշտոնից եւ նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա),

դեսպան Վիկտոր Բիյագովին հետ է կանչել ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնից եւ նշանակել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա) եւ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա),

դեսպան Տիգրան Բալայանը հետ է կանչվել Նիդերլանդներում դեսպանի պաշտոնից եւ նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել),

դեսպան Միսակ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ նշանակել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ)։

orer.eu