Հնդկաստանի Vikram սարքը փափուկ վայրեջք կատարեց Լուսնի մակերևույթին

  • 01.09.2023
  • 0
  • 61 Views

Հնդկաստանը պատմություն է կերտում

Օգոստոսի 23-ին Հնդկաստանի պետական տիեզերական գործակալության (ISRO) Chandrayaan-3 առաքելության մաս կազմող Vikram վայրէջքային սարքը փափուկ վայրեջք կատարեց Լուսնի մակերևույթին` դառնալով նման հաջողության հասած 4-րդ պետությունը (ԱՄՆ-ից, ԽՍՀՄ-ից և Չինաստանից հետո)։ Այս մասին հայտնում է Bazoomq Space Research Lab էջը։

Այդ քայլով Հնդկաստանը նաև դարձավ առաջին պետությունը, որին հաջողվել է փափուկ վայրէջք կատարել Լուսնի հարավային բևեռամերձ շրջանում:

Vikram վայրէջքային սարքը հիմնականում նախատեսված է այդ շրջանում լուսնային ռեգոլիտի, ինչպես նաև Լուսնի սեյսմիկ ակտիվության ուսումնասիրման համար: Այն զինված է նաև անկյունավոր անդրադարձիչով, որի ուղղությամբ Երկրից լազերային ճառագայթ ուղարկելու միջոցով հնարավոր է շատ ճշգրիտ կերպով չափել Երկրից Լուսին հեռավորությունը:

Vikram-ի հետ միասին Լուսին է ուղարկվել նաև 26 կիլոգրամ քաշով լուսնագնաց, որը կրում է Pragyan անվանումը:

Ե՛վ Vikram-ը, և՛ Pragyan-ը նախատեսված են 1 լուսնային ցերեկ (14 երկրային օր) աշխատանելու համար, բայց եթե վերջիններիս հաջողվի հաղթահարել լուսնային ցուրտ գիշերը (ինչը քիչ հավանական է), ապա գուցե առաքելության ժամկետը կերկարաձգվի

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում