«Չեխական ավիաուղիները» հոկտեմբերի 2ից վերականգնում է Պրահա-Երեւան թռիչքները շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին։ Այս մասին հայտարարվել է «Չեխական ավիաուղիներ» ընկերության ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ նախկինում «Չեխական ավիաուղիները» դեպի Երեւան չվերթներ են իրականցրել 2004-2014 թվականներին։
Տոմսեր կարող եք պատվիրել հետեւյալ կայքէջում՝ csa.cz/cz-cs/destinace/jerevan.
Մեկ ուղղությամբ տոմսն արժե 5846 կրոն, հետադարձով՝ 11692 կրոն։
orer.eu