Միրզոյանը Սլովենիայի Դեբելի Ռտիչ վերականգնողական կենտրոնում հանդիպել է հայ երեխաներին

  • 28.08.2023
  • 0
  • 39 Views

Սլովենիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 27-ին այցելել է Դեբելի Ռտիչ վերականգնողական կենտրոն: 

Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուել Ժբոգարի ուղեկցությամբ նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, նախաձեռնություններին և հայ երեխաների համար նախատեսված ծրագրին: Ներկա էին նաև Սլովենիայում Ավստրիայի դեսպանը և Սլովենիայի Կարմիր խաչի ներկայացուցիչը:

Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության, Սլովենիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարարության և ԵԱՀԿ-ում Ավստրիայի մշտական ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում կենտրոնն օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը ընդունում է 17 երեխա Հայաստանի, սահմանամերձ բնակավայրերից: 

Ծրագիրն իրականացվում է ի շարունակություն 2022թ. աշնանը կենտրոնի կողմից իրականացված՝ «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագրի, որի արդյունքում 11 երեխա կենտրոնում անցել են բժշկական վերականգնողական ծրագիր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ կայքէջը։

Հիշեցնենք, որ արտգործնախարարը Սլովենիա է ժամանել մասնակցելու Բլեդի ռազմավարական համաժողովին, որն այս տարի անցկացվում է «Համերաշխություն համաշխարհային անվտանգության համար» խորագրի ներքո: Նախատեսվում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում