Պետք է պատասխանատվության ենթարկել Ալիևի վարչակազմին. կոնգրեսական Շերման

  • 26.08.2023
  • 0
  • 55 Views

Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին։

 Այս մասին կոնգրեսական Բրեդ Շերմանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:

«Մենք հետևում ենք, թե ինչպես է Արցախում ծավալվում հումանիտար աղետը։ Երեկ ես միացա իմ գործընկերոջը` Ադամ Շիֆին, և հայ համայնքին իմ ընտրական շրջանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևի վարչակազմին ու դադարեցնենք ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին»,- գրել է կոնգրեսականը։

ԱՐՑԱԽՊՐԵՍ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում