Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան 2024 թվականի հունվարի 1-ից կմիանան BRICS-ին։ Այս մասին BRICS-ի 15-րդ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամապոսան։
«Նոր երկրների ներգրավումը BRICS-ին ի՞նչպես էք մեկնաբանում» Նոյյան տապանի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
Կարծում եմ տարբեր հայեցակետերից պետք է փորձել դիտարկել գործընթացը։ Նախադրյայլները խոսում են այն մասին, որ տնտեսական առանցքից BRICS-ը վերափոխվում է աշխարհակարգային բևեռի։ Առանցքի կենտրոնը Չինաստանն է։
Երկրորդ՝ նոր ներգրավվող երկրներում պետք է նկատել Սաուդյան Արաբիան ․ Իրանը։ Այս երևույթը հիշեցնում է Պեկինում կայացած Թեհրան-Ալ Ռիադ հարաբերությունների հաստատման մեկնարկը։
Իրանի ներգրավումով BRICS-ը մոտենում է Հայաստանին։ Այստեղ արդեն պետք է մտածել Չինաստանի կողմից առաջ մղվող մետաքսե ճանապարհի նախագծին և այդ առումով Հայաստանի տեղին ու դերին մասին։
BRICS-ի աշխարհագրությունն ընդլայնում է՝ Հարավային Ամերիկայից Ասիա, Միջին Արևելք եւ Աֆրիկա։Իսկ այս ընդլայնումը վկայում է տնտեսական առանցքից աշխարհակարգային բևեռի վերափոխվելու գործընթացի մասին։