Այսօրվա չեխական «ՄՖ ԴՆԵՍ» օրաթերթը կարճ լուրով անդրադարձել է Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից հիմնական տոկոսադրույքի բարձրացմանը՝ տեղեկացնելով հետևյալը.
Թուրքերը հիմնական տոկոսադրույքը բարձրացրել են մինչև 25%
Թուրքիայի Կենտրոնական բանկն անսպասելիորեն խստացրել է իր դրամավարկային քաղաքականությունը՝ հիմնական տոկոսադրույքը 7,50 բազիսային կետով բարձրացնելով մինչև 25%-ի, ինչն ամենաբարձրն է 2004 թվականի հունվարից ի վեր։
Երկրին չի հաջողվում մեղմել բարձր գնաճը, որը հուլիսին հասել էր մոտ 50%-ի։ Կենտրոնական բանկի այս որոշմանը դրական է արձագանքել թուրքական լիրան՝ իր փոխարժեքն ամրապնդելով եվրոյի և դոլարի նկատմամբ։ Թուրքական բանկերի բաժնետոմսերն ավելացել են մոտ 10%-ով։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա