023 թ.-ի օգոստոսի 22-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ընդունել է ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնության անդամներին, որի ընթացքում քննարկվել են կարևորագույն հարցեր:
Հարցերը ներառում էին՝
-ՀՀ կառավարության դիմումները ՄԱԿ-ին,
-Բերձորի/Լաչինի միջանցքի նկատմամբ ռուսական զորքերի չիրականացվող վերահսկողության վերաբերյալ մտահոգությունները,
-Բերձորի/Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանի անվտանգություն ապահովելու երաշխիքները անվտանգության սպառնալիքի վերածումը,
-ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության գործուղման հնարավորությունները, և ԲԱՑՈւՄ նախաձեռնության կողմից հավաքագրված փաստերի արդյունավետությունն ու կարևորությունը,
-«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի միջոցով ադրբեջանական ուժի սպառնալիքին հակազդելը և պատասխանատվության ապահովումը,
-Պարենի համաշխարհային ծրագրի իրականացման հնարավորությունը Արցախի համար, ինչպես նաև մեր կուտակած մարդասիրական բեռների հեռանկարները,
– ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունվելիք հնարավոր բանաձևը Բերձորի միջանցքի և Արցախին մարդասիրական օգնության առնչությամբ։
Հիմնվելով վերոգրյալ քննարկման վրա և ի նկատի ունենալով ՄԱԿ-ի առաքելության կարողություններն ու սահմանափակումները,
Հաշվի առնելով Հաագային Միջազգային դատարանի որոշումները Բերձորի/Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ, ՄԱԿ ԱԽ-ի նիստին ներկայացված երկրների ճնշող մեծամասնության հայտարարությունները՝ Բերձորի/Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության հայտարարությունը (հղումները՝ ստորև),
ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է՝
-ՀՀ Կառավարությունից, մասնավորաբար՝ ԱԳՆ-ից ինտենսիվ ու հրատապ աշխատանքներ իրականացնել ՄԱԿ ԱԽ-ում Բերձորի/Լաչինի միջանցք բացելու և Արցախին բացառապես Բերձորի/Լաչինի միջանցքով հումանիտար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձև ընդունելու առնչությամբ,
-ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամ երկրներից՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, հրատապ կարգով վճռական բանաձև ընդունել Բերձորի/Լաչինի միջանցք բացելու և Արցախին Բերձորի/Լաչինի միջանցքով հումանիտար օգնություն տրամադրելու մասին,
-ՄԱԿ ԱԽ-ից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի հիման վրա պատասխանատվության կանչել Ադրբեջանի ղեկավարությանը և նրա հանցակիցներին։
ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնություն