
Օգոստոսի 4ին Գյումրիում տեղի ունեցավ կարեւոր մշակութային իրադարձություն` Gyumri Art Week ժամանակակից արվեստի միջազգային փառատոնի բացումը։ Այն անցկացվում է երկրորդ անգամ՝ հայտ ներկայացնալով դառնալու շարունակական եւ վերածվելու տարծաշրջանոմւ կարեւոր մշակութային իրադարձության։ Ավելի քան տասը տարի ընդհատված Գյումրու միջազգային Բիենալեի վակուումը լրացնելու առաքելությունից զատ, այն նաեւ խորհրդանշում է սերնդափոխություն եւ արդի մշակութային իրավիճակներին արձագանքելու փորձ։
Gyumri Art Week-ը կտեւի մինչև օգոստոսի 20-ը, եւ այդ ընթացքում ցուցադրվելու են բազմաթիվ արվեստագետների աշխատանքներ՝ տեսաձայնային ինտերակտիվ ինստալյացիաների, նկարների, հոլովակների և տարաբնույթ այլ ձևաչափերով։




Այս տարի փառատոնը միավորել է ոչ միայն արվեստագետներին, արվեստասերներին, այլ նաև մի քանի արվեստային նախագծեր, որոնք տեղի են ունենում Գյումրիից դուրս՝ Երևանում, Օձունում և Ստեփանավանում։
Փառատոնի շրջանակում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում՝ տեսաձայնային ինստալյացիաների տեսքով, ցուցադրվել են տարբեր երկրներից ժամանած արվեստագետների աշխատանքներ։

Փառատոնի կազմակերպիչներն են «5-րդ հարկ» մշակութային խումբը, «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը»,Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «Բեռլին արտ» հոթելը, աջակցել է CYLAND Media Art Lab-ը:

Լուսանկարում՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում Gyumri Art Week միջազգային փառատոնի պաշտոնական բացման առջին օրն ամփոփվեց Մարինե Մանասյանի կատարմամբ։
Սեփ. թղթ.
Orer.eu