Իսպանացի սենատոր Կառլես Մուլետը շնորհավորել է հայ ժողովրդին Նավասարդի կապակցությամբ

  • 11.08.2023
  • 0
  • 46 Views

Իսպանացի սենատոր Կառլես Մուլետը, ով հայտնի է իր հայամետ լինելով, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է հայ ժողովրդին Նավասարդ տոնի կապակցությամբ։

Կառլես Մուլետը բազմաթիվ անգամներ է հնչեցրել Արցախի հարցը Իսպանիայի Սենատում, հորդորել Իսպանիայի կառավարությանը` ճանաչել Արցախի հայերի ազգային ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև` ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Նա մշտապես սերտ համագործակցության մեջ է գտնվում իսպանահայ համայնքի հետ և հաճախ է իր մտահոգությունը հայտնում Արցախում տիրող ներկա իրավիճակի մասին։ 44-օրյա պատերազմի օրերին Մուլետը բազմիցս հանդես է եկել Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու օգտին` համարելով այդ երկիրը բռնապետական։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում