Հայատյացության համար Նիդերլանդներում ադրբեջանա-թուրքական ասոցիացիայի ղեկավարի նկատմամբ վճիռ է կայացվել

  • 10.08.2023
  • 0
  • 353 Views

Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը տեղեկացրել է, որ  Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության և Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի առանձին հայցերից հետո Հաագայի շրջանային դատարանը վճիռ է կայացրել Նիդերլանդներում ադրբեջանա-թուրքական ասոցիացիայի ղեկավարի նկատմամբ՝ հայերի հանդեպ ատելություն քարոզելու և հրապարակայնորեն վիրավորելու համար։ Ինչպես տեղեկացնում է Արցախպրեսը, այս մասին Բալայանը գրառում է կատարել X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում