Այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 22 պատգամավոր, դեմ՝ 9-ը։
Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունն առաջադրել է իշխող «Ազատ Հայրենիք-ՔԴՄ» խմբակցությունը։
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ հուլիսի 29-ին Խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հրաժարական էր տվել։
Արցախպրես