Ընդունվում են հայտեր Եվրոպական հանձնաժողովում 2024 թվականի մարտին մեկնարկող հնգամսյա պրակտիկայի համար:
«Blue Book» փորձնակության ծրագիրը հնարավորություն է տալիս գործնական փորձ ձեռք բերել՝ շնորհիվ ԵՄ տնօրինություններում, հաստատություններում եւ գործակալություններում վճարովի աշխատանքի: Դուք կարող եք նշանակում ստանալ Բրյուսելում, Լյուքսեմբուրգում կամ Եվրոպական միության այլ վայրերում, որտեղ գտնվում են ԵՄ այլ գործակալությունները:
Հայտերն ընդունվում են հիմնականում ԵՄ քաղաքացիներից, սակայն սահմանափակ թվով տեղեր են հատկացված նաեւ ԵՄ քաղաքացի չհանդիսացող անձանց համար:
Դուք կարող եք դիմել, եթե ունեք ցանկացած մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, չունեք ԵՄ հաստատությունում, մարմնում, գործակալությունում կամ պատվիրակությունում աշխատելու 6 շաբաթը գերազանցող աշխատանքային փորձ եւ գերազանց տիրապետում եք անգլերեն, գերմաներեն կամ ֆրանսերեն լեզուներին:
Դիմելու վերջնաժամկետը 2023թ. օգոստոսի 31-ն է:
Մանրամասներին ծանոթացիր այս հղումով Homepage | Traineeships (europa.eu)