Հայ ծանրորդները 5 ոսկե, 6 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում

  • 04.08.2023
  • 0
  • 261 Views

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականներն ավարտել են ելույթները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում՝ ընդհանուր առմամբ երկամարտում նվաճելով 5 ոսկե, 6-ական արծաթե և բրոնզե մեդալներ:

Հայաստանի թիմի վերջին մեդալը նվաճել է Մերի Թումասյանը (+87 կգ)՝ դառնալով Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն։

Հայ մարզուհին երկամարտում գրանցել է 208 կգ (93+115) արդյունք և կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին: Պոկում և հրում վարժություններում ևս Թումասյանը փոքր արծաթե մեդալներ է նվաճել։

Նշենք նաև՝ Մ20 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ 102 կգ քաշային ծանրորդ Գարիկ Կարապետյանը ճանաչվել է առաջնության լավագույն մարզիկ:

2023 EWF JUNIOR & U23 EWC, BUCHAREST, ROMANIA

Մ23 տարեկանների պայքարում ավելի վաղ երկամարտի ոսկե մեդալներին արժանացել են Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գառնիկ Չոլակյանը (61 կգ) և Լիանա Գյուրջյանը (87 կգ), իսկ Կարեն Մարգարյանը (81 կգ) և Պետրոս Պետրոսյանը (109 կգ) դարձել են արծաթե մեդալակիր:

Մինչև 20 տարեկանների պայքարում էլ չեմպիոնի կոչմանն արժանացել են Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Գարիկ Կարապետյանը (102 կգ): Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87) Սեյրան Խուդանյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Աղբյուր՝ armradio.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում