Չեխ պրոդյուսեր եւ թարգմանիչ, Արցախի ջերմ բարեկամ Մարկետա Ադամցովան, գտնվելով Նյու Յորքում, ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Քանի որ Եվրոպան լռում է Արցախում կատարվող ցեղասպանության մասին, միգուցե Ազատության արձանը ինչ որ կերպ արձագանքի, եւ պարզել է ՚՚Կանգնեցրու Արցախի շրջափակումը ՚՚ պաստառը»։
Հիշեցնենք, որ Մակետա Ադամցովան ոչ միայն մասնակցել է Արցախին եւ Հայոց ցեղասպանությանը նվիրված վավերագրական ֆիլմերի նկարհանմանը, այլեւ վերջերս հայտնի կինոռեժիսոր եւ լրագրող Մարտին Մահդալի հետ չեխերենի են թարգմանել եւ հրատարակել 44 օրյա պատերազմին նվիրված Կարեն Օհանջի «Երբ կորցնում ես հայրենիքդ» գիրքը։
orer.eu