Երևանում և Ստեփանակերտում հանրահավաքներն ավարտվել են երթով դեպի Եռաբլուր ու Հուշահամալիր-Զինվորական պանթեոն

  • 26.07.2023
  • 0
  • 354 Views

Արցախի Հանրապետության պետական օրհներգով Ստեփանակերտի Վերածննդի, զուգահեռ նաև Երևանի Ազատության հրապարակներում հուլիսի 25-ին մեկնարկել է համաժողովրդական հանրահավաք՝ Արցախի ապաշրջափակման և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու պահանջով:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի Ազատության հրապարակից հանրահավաքի մասնակիցներին օրհնանքի խոսքով է դիմել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: «Այսօրվա իրականությունը գալիս է ևս մեկ անգամ մեզ հիշեցնելու, որ Արցախյան շարժումը չի ավարտվել և դեռ շարունակվում է: Այն մեզ համար պիտի դառնա հանապազօրյա հացի պես, դառնա ապրելակերպ, առաքելություն, գաղափար և պայքար: Արցախյան շարժման ընթացքին հազարավոր հայորդիներ հերոսացան ու անմահացան: Նրանց հոգևոր հայացքի ներքո մենք չպիտի սխալվենք, այլ ամբողջ ազգով դառնալով միասնական բռունցք, այդ շարժումը պիտի հասցնենք իր բարի ավարտին՝ ազատ, անկախ Արցախ»,-ասաց Սրբազանը՝ արցախցիներին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական սերն ու աղոթքը:

Այնուհետև ներկայացվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին կաթողիկոսի տեսաուղերձը:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

359532872_2555274007944468_6884477299095149195_n.jpg (130 KB)
358925398_998887734575305_4802792976679474412_n.jpg (127 KB)

Երևանում և Ստեփանակերտում զուգահեռ տեղի ունեցած հանրահավաքներն ավարտվել են երթով համապատասխանաբար՝ դեպի Եռաբլուր ու Հուշահամալիր-Զինվորական պանթեոն:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ինչպես հայտարարեցին հանրահավաքի համակարգողները, երթի նպատակը հայրենիքի ազատության ու պաշտպանության համար հերոսացած զինվորների հիշատակի առջև խոնարհվելով՝ հավատարմությունը հայտնելն է այն գաղափարին, որի համար նրանք զոհել են իրենց կյանքը՝ երդվելով, որ շարունակելու են նրանց գործը:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում