Եվրոպական խորհրդարանի հանձնաժողովը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

  • 19.07.2023
  • 0
  • 377 Views

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն Անկարային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին ասվում է հանձնաժող ովի`Թուրքիայի վերաբերյալ հաշվետվության մեջ։ Տեղեկություն հայտնում է Եվրոպական Միությունում Հայաստանի ներկայացուցչությունը։

Նշվում է, որ հանձնաժողովն աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարա բերությունների կարգավորմանը՝ելնելով հաշտեցման,տարածաշրջանային կայու նության եւ անվտանգության շահերից։

Հանձնաժողովը կոչ է անում շուտափույթ իրականացնել հատուկ ներկայացուցիչների պայմանավորվածությունները, ինչպիսիք են օդային տարածքի եւ երկու երկրների միջեւ սահմանի բացումը,եւ ողջունում է մինչ այժմ արձանագրված առաջընթացը` գոհունակությամբ նշելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։

«Հանձնաժողովը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը թուրք եւ հայ ժողովուրդների միջեւ իրական հաշտեցման ճանապարհ հարթելու համար»,- ասված է զեկույցում։

Փաստաթղթում Թուրքիային ուղղված եւս մեկ կոչ կա, այն է`ամբողջությամբ կատարել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավոր ությունները։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում