470 կազմակերպութիւն համախմբող «Եւրոպացիները՝ Արցախի համար» նախաձեռնութիւնը Եւրոպացի ղեկավարներուն կպահանջե պատիժներ կիրարկել Ազերպայճանի նկատմամբ՝ ապահովելով Արցախահայության ինքնորոշման իրավունքը

  • 17.07.2023
  • 0
  • 312 Views


Եւրոպական հասարակական աւելի քան 470 կազմակերպութիւն համախմբող «Եւրոպացիները՝ Արցախի համար» նախաձեռնութիւնը կոչ մը յղած է Եւրո պական խորհուրդի, Եւրոպականյանձնաժողովի, Եւրոպական խորհրդարանի նախագահներուն եւ Եւրոպական Միութեան բարձրաստիճաններ կայացուցիչներուն, Եւրոպական Միութեան անդամ պետութիւններու ղեկավարներուն, Եւրոպական Միութեան եւ Եւրոպայի խորհուրդի անդամ պետութիւններու կառավարութիւններուն եւ խորհրդարաններու ղեկավարներուն։
Կո չին մէջ յատ կա պէս կ՚ըսուի.
«Մենք՝ Եւրո պայի քա ղաքա ցիական հասարակութեան կազմակերպութիւններս ու ընկերակցութիւններս, ձեզի կը դի մենք, խորապէս մտահոգուած՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ հայ բնակչութեան ճակատագրով։
(…)
Յանուն մարդկային իրաւանց յարգանքի, յանուն այն արժէքներուն, զորս կը պաշտպանեն եւրոպական ժողովրդավարութիւնները, յանուն ժողովուրդներու ինքնորոշման իրաւունքին, Եւրոպական Միութեան բարգաւաճման եւ ազդեցութեան բարձրացման ի խնդիր գործող քաղաքացիներս հանդիսաւոր կերպով ձեզ մէ կը խնդրենք անյապաղ գործել եւ անգամ մը
եւս՝
– Պահանջել, որ Ազերպայճան անմիջապէս վերջ տայ Նոյեմ բեր 9-ի հրադադարի յայտարարութեան դրժումին եւ վերցնէ Հակարիի կամուրջի անցակէտը, որ տեղադրուած է Արդարադատութեան մի ջազգա յին ատեանի վճիռին եւ միջազգային պարտաւորութիւններու բացայայտ խախտումով, ապաշրջափակէ Լաչինի մի ջանցքը, ապահովէ մարդոց եւ բեռներու ազատ եւ ապահով տեղաշարժը դէպի Արցախ եւ հակառակ ուղղութեամբ.
– Տնտեսական եւ քաղաքական պատիժներ կիրարկել Ազերպայճանի եւ անոր ղեկավարներուն նկատմամբ՝ միջազգային դրոյթներու անտեսման, Հա յաստանի Հանրապետութեան տարածքի մէկ մասին բռնագրաւման, այդ երկրի գոր ծած ռազմական ոճիրներուն եւ Արցախի նկատմամբ շրջափակման համար.
– Օգտագործել ձեր բոլոր լծակները՝ կանխելու Պաքուի որեւէ վերահսկողութիւն Արցախի վրայ, քանի որ այդ ան խուսափելիօրէն կը նշանակէ Արցախի բնիկ հայ բնակչութեան ցեղային զտում.
– Ճանչնալ Արցախի բնիկ հայ բնակչութեան ինքնորոշման անքակտելի իրաւունքը եւ օգտագործել ձեր տրամադրութեան տակ գտնուող լծակները, որ Արցախի կարգավիճա կը ցոլացնէ իր բնիկ հայ բնակչութեան կամքի ժողովրդավարական արտայայտութիւնը եւ թոյլ տայ կայուն խաղաղութիւն, ինչպէս նաեւ անվտանգութիւն.
– Ստեղծել օդային մի ջանցք՝ Արցախին հրատապ տնտեսական եւ մարդասիրական օգնութիւն ցուցաբերե ու եւ Ստեփանակերտի օդակայանէն օդային կապի ապահովութիւնը երաշխաւորելու նպատակով.
– Ճնշում բանեցնել Ազերպայճանի վրայ, որպէսզի անյապաղ եւ անվերապահօրէն ետ քաշէ իր բոլոր զօրքերը Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքէն եւ դադրեցնէ իր յարձակողական կեցուածքը Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ՝ որպէս խաղաղ բանակցութեան նախապայման։
Բնիկ արցախահայ ժողովուրդը այլ բան չի պահանջեր, քան պաշտպանել իր հիմնական եւ անքակտե լի իրաւունքը՝ որ պէս ազատ ժողովուրդ իր հայրենիքին մէջ ապահով եւ արժանապատիւ ապրե լու։ Մենք անկեղծօրէն կը յուսանք, որ անոնց, ինչպէս նաեւ մեր ձայնը լսելի պիտի ըլլան»։

Աղբյուր՝ Նոր Յառաջ

Իր հերթին Արմենպրեսը տարածել է հետեւյալ տեղեկատվությունը՝

 Ավելի քան 470 եվրոպական ՀԿ-ներ և միավորումներ նամակ  են հղել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի ղեկավար անձանց՝ հորդորելով անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակը հասցեագրված է Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի նախագահներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին։

Նամակի հեղինակները մատնանշում են անտանելի կենսապայմանները, որոնցում հայտվել են 120.000 արցախահայեր՝  Ադրբեջանի կողմից ավելի քան 7 ամիս Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհի կանխամտածված շրջափակման հետևանքով։ 

 «Հանուն մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, հանուն այն արժեքների, որոնց ջատագովն են եվրոպական ժողովրդավարությունները, հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի» եվրոպական կազմակերպությունները իրենց առաջնորդներից խնդրում են ձեռնարկել հետևյալ վեց կոնկրետ գործողությունները․

Ադրբեջանից կրկին պահանջել անհապաղ դադարեցնել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության խախտումները, հանել Հակարիի կամրջի անցակետը, որը տեղադրվել է Արդարադատության միջազգային դատարանի և միջազգային պարտավորությունների կոպիտ խախտմամբ, ինչպես նաև ապաշրջափակել Լաչինի միջանցքն ու ապահովել մարդկանց և ապրանքների ազատ ու ապահով շարժը դեպի Արցախ և հակառակ ուղղությամբ։

Ադրբեջանի և նրա ղեկավարների նկատմամբ կիրառել տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ՝ ռազմական հանցագործությունների, միջազգային պարտավորությունները չկատարելու, Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասն օկուպացնելու և Արցախը շրջափակման համար։

Օգտագործել բոլոր լծակները՝ կանխելու Բաքվի ցանկացած վերահսկողություն Արցախի նկատմամբ, քանի որ դա անխուսափելիորեն նշանակում է Արցախի տեղաբնիկ հայ բնակչության էթնիկ զտում։ 

Ճանաչել Արցախի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը  որպես կենսական անհրաժեշտություն և օգտագործել բոլոր լծակները, որպեսզի Արցախի կարգավիճակն արտացոլի իր բնիկ հայ բնակչության ժողովրդավարական կամարտահայտումը, ինչպես նաև ստեղծի պայմաններ կայուն խաղաղության և անվտանգության համար։

Գործարկել օդային միջանցք՝ Արցախին շտապ տնտեսական և հումանիտար օգնության տրամադրելու և Ստեփանակերտի օդանավակայանի միջոցով օդային հաղորդակցությունների անվտանգությունը երաշխավորելու նպատակով,

Իբրև խաղաղ բանակցությունների նախապայման՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինիս զորքերը անհապաղ և առանց նախապայմանների դուրս հանելի ՀՀ ինքնիշխան տարածքից և վերջ տալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ դիրքորոշմանը ։ 

Նամակը հղվել է Եվրոպական միության առաջնորդներին, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ իր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ։ 

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում