Հայաստանցի աշակերտները մեկ արծաթե եւ չորս բրոնզե մեդալ են շահել Տոկիոյում կայացած ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

  • 17.07.2023
  • 0
  • 295 Views

Տոկիոյում կայացած ֆիզիկայի միջազգային օլիմպիադային ՀՀ հավաքականը վերադարձել է 1 արծաթե (Հովսեփ Կարապետյան) եվ 4 բրոնզե մեդալներով։ Այս մասին հայտնել է Արտաշես Շահինյանի ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանը։

Նա մասնավորապես նշել է, որ օլիմպիադային մասնակցել են ավելին քան 80 երկրի պատվիրակությունների 400 աշակերտ։ ՀՀ հավաքականի բոլոր սաները վերադարձել են մեդալով։ Նշենք, որ արծաթե մեդալակիիրը ՀԱՊՀ ավագ դպրոցից է, որի կրթության և մոտիվացիայի համար ոչ պակաս ներդրում ունի Ալֆրեդ Պետրոսյանը։ Այս և մյուս առարկայական (մաթեմատիկա և ինֆորմատիկա) օլիմպիադայի արդյունքները իրականություն են դարձել, շնորհիվ ֆիզմաթ դպրոցում կուտակված ֆիզիկայի/մաթեմատիկայի արտադասարանական/դասարանական դասավանդման լավագույն ավանդույթների և մշակույթի։

«Այս ամենը ֆիզմաթում գուցե սերում են այն մարդկանցից, որոնց ես չեմ տեսել, չեմ շփվել քանի որ դեռ ծնված էլ չէի։ Ուրախ եմ, որ օգտվել եմ Մեխակ Հայրապետյանի, Գագիկ Գրիգորյանի, Բենհուր Փախչանյանի մշակումներից եվ ցուցումներից։ Այսքանը նաև պարտավորեցնող է, և հույսով եմ, որ ավարտած աշակերտները, իմ կոլեգաները կլինեն մեր/իմ/ֆիզմաթ դպրոցի կողքին՝ զարգացնելու եվ բարելավելու լավագույն ավանդույթները եվ մշակումները»,- գրել է Բիլոր Կուրղինյանն իր ֆեյսբուքյան էջում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում