Օլիվիե Դեկոտինին նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան

  • 10.07.2023
  • 0
  • 267 Views

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հրամանագիր են ստորագրել Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպանի նշանակման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբկոգում Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոս Դենիս Ջորկաեֆը տեղեկացրել է, որ արտաքին գործերի գծով ավագ խորհրդական Օլիվիե Դեկոտինին 2023 թվականի հուլիսի 21-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Ջորկաեֆը նաև տեղադրել է հրամանի լուսանկարը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում