Լիտվահայ օպերային հայտնի երգչուհի, սոպրանո Հասմիկ Գրիգորյանն արժանացել է «Opus Klassik» մրցանակին՝ որպես «Դիսոնանս» ալբոմի լավագույն մենակատար, հայտնում են opusklassik.de.-ն եւ www.lrt.lt։ Տարվա գործիքավորող մրցանակին է արժանացել նաև ակորդեոնահար Մարտինաս Լևիչիսը։ Այս մրցանակը համարվում է եվրոպական դասական երաժշտության ամենակարևոր և հեղինակավոր մրցանակներից մեկը։
«Դիսոնանս» ալբոմը Հ.Գրիգորյանի առաջին ստուդիական ալբոմն է։ Ալբոմում դաշնամուր է նվագում Լուկաս Գենիուշասը։ Հ.Գրիգորյանը նախընտրեց ձայնագրել իր սիրելի կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի ռոմանսները ձայնի և դաշնամուրի համար։ Տարվա գործիքավորող անվանակարգում մրցանակի է արժանացել Մ.Լևիկիսը «Ինքնագիր» մենահամերգի համար։ Այս ալբոմը միավորում է լիտվական ժողովրդական երաժշտության և ակորդեոնի հնչյունները։
Opus Klassik մրցանակաբաշխությունը նվիրված է դասական երաժշտության ոլորտում տարվա ամենակարևոր կատարողներին մեծարելուն: Անցյալ տարի ուկրաինացի կոմպոզիտոր Վալենտին Սիլվեստրովն արժանացել է դասական երաժշտության մեջ իր ողջ կյանքի ավանդի համար: Մրցանակները հաղթողներին կհանձնվեն 2023թ. հոկտեմբերի 7-ին Մարբուրգի Էլիզաբեթ եկեղեցում, իսկ հոկտեմբերի 8-ին Բեռլինի համերգասրահում։
orer.eu
Հասմիկ Գրիգորյանի հետ ՕՐԵՐ ամսագրի բացառիկ հարցազրույցը կարդացեք 2022 թվականի վերջին համարում։