«EU4 Independent Media» ծրագիրը մինչեւ 100,000-ական եվրո է առաջարկում նաեւ Հայաստանի հետաքննող լրագրողներին

  • 28.06.2023
  • 0
  • 360 Views

«EU4 Independent Media» ծրագիրը մինչեւ 100,000-ական եվրո է առաջարկում ԱլԳ երկրներում հետաքննական լրագրողական նյութերի արտադրության ծրագիր իրականացնելու համար. դիմելու վերջնաժամկետը հուլիսի 9-ն է

Հուլիսի 9-ին լրանում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործող «ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» (EU4 Independent Media) ծրագրի մեկնարկած հետաքննական լրագրողական նյութերի արտադրության ծրագրի համար հայտերի ընդունման վերջնաժամկետը։

Ծրագիրն ուղղված է Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային եւ նպատակ ունի նպաստել հանրային բարձր հետաքրքրություն ներկայացնող թեմաներով ազդեցիկ եւ համոզիչ հետաքննությունների պատրաստմանը։

Մրցույթի շրջանակներում աջակցության ենթակա հետաքննական թեմաները ներառում, բայց չեն սահմանափակվում հետեւյալով.

  • կոռուպցիոն եւ ֆինանսական հանցագործություններ, կազմակերպված հանցավորություն,
  • հանրային անվտանգություն, ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ,
  • շրջակա միջավայր եւ կլիմայի փոփոխություն, առողջապահություն:

Մրցույթը բաց է Արեւելյան գործընկեր երկրների լսարանները սպասարկող օրինական գրանցում ունեցող լրատվական կազմակերպությունների համար, ներառյալ՝ վտարանդի կազմակերպությունները, լրագրողական եւ մամուլի ազատության ոչ առեւտրային կազմակերպությունները, անկախ բովանդակություն արտադրող ընկերությունները եւ այս կազմակերպություններից որեւէ մեկի անունից գործող լրագրողների/բովանդակության արտադրության թիմերը։

Մեկ ծրագրի առավելագույն բյուջեն 100,000 եվրո է:

Հետաքրքրության դեպքում խնդրում ենք դիմել միայն առցանց դիմումի ձեւը լրացնելու միջոցով: Ծանոթացեք նաեւ համապատասխանության չափանիշներին ու հաճախ տրվող հարցերին։ Դիմումը լրացնելիս առաջացած ցանկացած հարցի դեպքում կարող եք գրել support.eu4im@dt-global.com էլեկտրոնային հասցեին։

Իմացիր ավելին

Մրցույթի հայտարարություն եւ հաճախ տրվող հարցեր

Համապատասխանության չափանիշներ

Դիմել

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում