Հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողներն են՝
Սամվել Թորոսյանը,
Երվանդ Թադևոսյանը,
Գագիկ Բալայանը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
«Մինչ Լաչինի միջանցքը մնում է ապօրինի արգելափակված, այս գիշեր Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակման հետևանքով կա 4 զոհ:»,–գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հարավային Կովկասում ապակայունացման բարձր ռիսկ կա։




