Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը ելույթ կունենա Պրահայում

  • 22.06.2023
  • 0
  • 759 Views

Հարգելի պրահայաբնակ հայեր, ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 26-ին ժամը 19.30-ին Պրահայի Ռուդոլֆինում համերգասրահում ելույթ կունենա Պլասիդո Դոմինգոյի Օպերալիա միջազգային մրցույթի Առաջին մրցանակակիր, սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Նա արդեն իսկ աշխատանքի հրավեր է ստացել Միլանի Լա Սկալա օպերային թատրոնից եւ այնտեղ հանդես է գալիս նոր դերակատարումներով։

Պրահայի համերգին Ջուլիանայի հետ ելույթ կունենան նաեւ չեխ տենոր Պետր Նեկորանեցը եւ բարիտոն Բորիս Պրիգլը։

Բաց մի թողեք հրաշալի ձայների վայելքը։ Իսկ Ջուլիանայի հետ մեր բացառիկ հարցազրույցը կարող եք կարդալ ՕՐԵՐ ամսագրի նոր համարում, որ լույս կտեսնի երկուշաբթի օրը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում