Ժամանակակից ջազ եւ ցուցահանդես Հայաստանի Ճարտարապետների միությունում. Հունիս 20

  • 19.06.2023
  • 0
  • 473 Views

Դավիթ Մելքոնյան Քառյակը կներկայացնի ժամանակակից ջազ երաժշտություն


Հունիսի 20-ին` ժամը 20:00-ին Ճարտարապետների միության շենքում Դավիթ Մելքոնյան Քառյակը կներկայացնի ժամանակակից ջազ երաժշտություն: Հնչելու են Դավիթ Մելքոնյանի հեղինակային ստեղծագործությունները և մշակումները: Ստեղծագործություններից մի քանիսը հնչելու են առաջին անգամ:

Քառյակի կազմում են Հայաստանի առաջատար փայլուն ջազ երաժիշտներ՝

Դավիթ Մելքոնյան (ալտ/սոպրանո սաքսոֆոն)
Արման Պեշտմալջյան (դաշնամուր/ստեղնաշարայիններ)
Արտյոմ Մանուկյան (թավջութակ)
Արման Մնացականյան (հարվածայիններ)

Համերգին ընդառաջ Ճարտարապետների Միության նախասրահում ժամը 19:30-ին կբացվի Աբգար Խաչատրյանի «ՆԱՄԱԿ ՀՈՂԻՑ» անհատական ցուցահանդեսը:

Ճարտարապետների միության շենք (Բաղրամյան 17)

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում