Երեւանի Վալերի Բրյուսովի անվան համալսարանի Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը հյուրընկալել է Չեխիայի Հանրապետության Չեսկե Բուդեյովիցե քաղաքի Հարավային Բոհեմիայի Կրթության ֆակուլտետի դասախոսներին:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի և Չեխիայի բարձրագույն կրթական համակարգի նմանությունները և տարբերությունները, ուսանողների պրակտիկայի (ընթացիկ և ամփոփիչ) կազմակերպման ձևերը, ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը:
Հանդիպաման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մանավարժական հայեցակարգերին, այլընտրանքային մանկավարժությանը և մանկավարժության պատմությանը:-
Այս մասին հայտնում է brusov.am-ը։
orer.am