«Բարև, Հայաստան» միջազգային փառատոնը բուլղարական Պլովդիվում

  • 05.06.2023
  • 0
  • 266 Views

Պլովդիվ քաղաքը (Բուլղարիա) վեցերորդ անգամ դարձավ «Բարև, Հայաստան» միջազգային փառատոնի հյուրընկալողը, որը կազմակերպել էր «Արաքս» հիմնադրամը՝ Պլովդիվի քաղաքապետարանի աջակցությամբ։ Այս տարի Բուլղարիայից ժամանած հայկական պարի և երգի համույթների հետ մասնակցեցան և հյուրեր Ավստրիայից, Հունաստանից և Կիպրոսից՝ քաղաքի կենտրոնում բաց բեմում ներկայացնելով հայկական պարի ու երգի գեղեցկությունն ու էներգիան։

Շուրջ 400 մասնակիցները իրենց մեծ թիվով հանդիսատեսին նվիրեցին գունագեղ ծաղկեփունջ, որը համադրում էր ժամանակակից հայկական երաժշտությունը հայկական ավանդական պարային տարրերի հետ: Չորս ժամվա ընթացքում հնչեցին «Ադանա», «Սարդարապատ», «Մոկաց հարսներ», «Սիրո արև», «Նազանի», «Ուզունդարա» և շատ այլ պարեր ու երգեր՝ «Նաիրի», «Երազանք», «Սիփան», «Գայանե Մարաշլյան», «Աստղիկներ», «Նուր», «Երևան», «Նրենի» և այլն համույթների կատարմամբ։ Փառատոնը մեկնարկեց 2023 թվականի հունիսի 4-ին Պլովդիվի կենտրոնական փողոցի երկայնքով մասնակիցների շքերթով, իսկ հունիսի 3-ի երեկոյան բոլորին հյուրընկալ հավաքվեցին «Սուրբ Գևորգ» հայոց եկեղեցու բակում, որտեղ նրանց ողջունեց Ռումինիայի հայության հոգեւոր առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տաթև եպիսկոպոս Ակոպյանը։

Իր բոցաշունչ խոսքում նա ընդգծեց հայի ոգու զորությունը՝ շեշտելով, որ հայերը ժողովուրդ են, որը գիտե ինչպես գոյատևե և պաշտպանե իր արժեքները, ավանդույթները, երգն ու պարը, ինչը բովանդակությամբ է լցնում նրան ուղին։ Հոգևորականը օրհնեց բոլոր ներկաներին և կազմակերպիչներին և աղոթք բարձրացրեց, որ Աստված պահապան լինի հայ ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ «Մենք ազգ ենք, որն ապացուցել է, որ սերմ է ցանում ոչ թե իր, այլ ապագայի համար»,- իր խոսքում ասաց Հունաստանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ վարդապետ Հովհաննեսը։ Փարատոնի բացման պահին՝ հունիս 4-ին, Սրբազան հայրը կրկին իր օրհնությունն ու երախտիքի խոսքերն հղեց փառատոնի կազմակերպիչներին, Պլովդիվի տեղական իշխանությունների ներկա ներկայացուցիչներին, որոնց աջակցությամբ՝ ֆինանսական և բարոյական, իրականացվում է լայնածավալ այս նախաձեռնությունը։

«Մեզ համար ուրախություն և պատիվ է, որ այսօր այստեղ եկած են այսքան շատ և տարբերր տեղեից մեր հայորդիները՝ Ավստրիայից, Հունաստանից և Կիպրոսից, ինչպես նաև ամբողջ Բուլղարիայից՝ Սոֆիա, Պլովդիվ, Վառնա, Բուրգաս, Ռուսե քաղաքներից։ Ուրախ եմ, որ այս բեմում մեր արվեստը կներկայացնենք պարի ու երգի միջոցով։ Ուստի շնորհակալ եմ բոլորին, ովքեր մեզ տրամադրում են այս շքեղ տոնը։ Մենք՝ հայերս, որտեղ էլ որ հաստատվենք, ստեղծում ենք մեր երկրորդ հայրենիքը։ Բուլղարիան, որը հյուրընկալօրեն ընդունեց մեր որդիները մեր ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունից հետո, դարձավ ծննդավայր, հայերն այստեղ ապրել են հարյուրավոր տարիներ։ Եվ այս հողի վրա մենք կարողացել ենք պահպանել մեր լեզուն, կրոնն ու մշակույթը։ Որովհետև Բուլղարիան այն երկրներից է, որը մեզ հնարավորություն է տվել պահպանել այս ամենը»,- նշեց Սերբազանն իր ողջույնի մեջ։

Փառատոնին հյուր էր նաև մեր երկրում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչ Թամարա Գուշչյանը՝ հյուպատոս, ինչպես նաև պատասխանատու տեղի հայ համայնքի հետ հարաբերությունների համար։ Նա նաև դիմեց կազմակերպիչներին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին և մասնակիցներին փառատոնի անցկացման համար՝ նշելով, որ այն արդեն ավանդույթ է դարձել։ «Հայկական արվեստի պահպանումը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Հարգարժան Մարիամ Կարապետյանի, «Արաքս» հիմնադրամի ողջ թիմի ջանքերով նման միջոցառումները ոչ միայն համախմբում են հայության տարբեր սերունդները, այլեւ պահպանում են հայկական ոգին արվեստի ու մշակույթի միջոցով։

«Բարև, Հայաստան»-ի միջոցով մտովի ճամփորդություն կանենք դեպի Հայաստան, կվերապրենք ապրած ու չապրած տարիները Հայրենիքում։ Եվ ինչպես մեկ անգամ չէ, որ ասել եմ, եթե հայը Հայաստանում չի ապրում, դա մնում է նրա սրտում։ Այս ազդեցիկ փառատոնի շարժիչը կոչվում է Մարիամ Կարապետյան: Եվ այս անգամ նա իր պաշտոնում էր՝ կուլիսներում, որպեսզի հետևեր այն ամենին, ինչ կատարվում էր բեմում։ Նրա նվիրումն ու եռանդը ոչ միայն վարակիչ են, այլեւ հայրենասիրության, հայի ոգին պահպանելու ձգտման օրինակ են հատկապես մատաղ սերնդի մոտ։ Ուստի ամեն անգամ, երբ բեմը լցվում էր փոքրիկ պարողներով ու երգիչներով, հանդիսատեսը ջերմորեն ծափահարում էր նրանց։

Վարդանուշ Թոփակբաշյան

Բուլղարիա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում