ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կատալոնիայի « Արարատ» հայկական միությունը շարունակում է հետևել Արցախի հիմնախնդրի շուրջ ծավալվող բանակցություններին ու կոչ է անում ինչպես Կատալոնիայի, այնպես էլ հայկական սփյուռքի մյուս մասնակիցներին ՝ հստակ դիրքորոշում հայտնելու Արցախի հիմնախնդրի արդարացի ու օրինական պահանջների լուծման համար։
Ավելի քան երեք տասնյակ տարիներ միջազգային բոլոր կառույցներում, այդ թվում նաև ԵԱՀԿ համանախագահների զեկույցներում շեշտվել է Արցախի մեր քույրերի ու եղբայրների ինքնորոշման իրավունքը ՝ հիմնված միջազգային օրենքի տառին։ Ադրբեջանը միջազգային հանրության ու աշխարհի բոլոր հայերի համառ պահանջով պարտավոր է վերականգնելու Արցախի՝ նախկին ԼՂԻՄ – ի սուբյեկտիվությունը, ու նրա հետագա ճակատագիրը պետք է լուծվի Արցախի ժողովուրդի կամարտահայտության հիման վրա։
Անթույլատրելի ու դատապարտելի ենք համարում ցանկացած մոտեցում, որով Արցախը դիտարկվում է Ադրբեջանի Հանրապետության մաս։
Կատալոնիայի « Արարատ» հայկական միության
04.06.2023 թ. Բարսելոնա