
Սփյուռքում գործող շուրջ երկու տասնյակ կազմակերպություններ հայտարարություն են
տարածել, որով նրանք հայտնում են իրենց զորակցությունը և պատրաստ են մասնակցելու
Արցախի Հանրապետության իրավաքաղաքական պահանջի կայացման գործընթացին։
Հայտարարությունը հասցեագրված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին։
Վերոնշյալ կազմակերպությունների աշխատանքների համակարգումը Արցախի Հանրապետությունում վերապահված է «Վերածնվող Արցախ » շարժման համակարգող Անաստաս Իսրայելյանին։
ԱԺ նախագահը այսօր՝ մայիսի 26ին, հանդիպել է Ա.Իսրայելյանի հետ, ով Ստեփանակերտի
Վերածննդի հրապարակում մայիսի 22-ից նստացույց է սկսել։
Զրուցակիցները խոսել են հայտարարության մեջ ներկայացված մտահոգությունների, ստեղծված իրավիճակի և առկա խնդիրների մասին։
Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացվում է ստորև:
Հայտարարություն
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հարգելի պատգամավորնե՛ր, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքացինե՛ր, համայն հայությու՛ն։
1920 թ․ դեկտեմբերի 7-ին Ազգերի Լիգայի հինգերորդ հանձնաժողովը մերժեց Ադրբեջանի Հանրապետության Դիմումը՝ պնդելով, որ «Ադրբեջանը կայուն պետություն չէ և հայտնի չէ, թե նրա իրավասությունները որ տարածքների վրա են տարածվում»։
1920 թ․ դեկտեմբերի 10-ին Ազգերի Լիգայի հինգերորդ հանձնաժողովը հրապարակեց Հայաստանի Հանրապետության տարածքային Տիտղոսը, որտեղ հստակ գրված է՝ Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 70 551 կմ․ք․ կամ 26 130 մղոն քառակուսի։
Նույն փաստաթղթի հաջորդ պարբերության մեջ հանձնաժողովը նշում է․
«Քանի որ Վանի, Բիթլիսի, Էրզրումի նահանգները և Տրապիզոնի մի մասը տրվել են Հայաստանին, ապա ենթադրվում է, որ այս տարածքը ի վերջո կարող է հասնել 214, 000 կմ․ք․ կամ 80 000 քառակուսի մղոնի։ Սահմանները դեռևս վերջնականապես չեն հստակեցվել։ Սևրի պայմանագրի 52-րդ հոդվածը նախատեսում է արբիտրաժ և նախագահ Վիլսոնը ստանձնել է արբիտրի դերը։ Նրա որոշումը, իհարկե, պետք է ունենեա հետադարձ ուժ»։
Անցած հարյուրերեք տարիների ընթացքում աշխարհով մեկ սփռված հայությունը իրենից կախված ամեն ինչ արեց՝ կենսագործելու հայ ժողովրդի հիմնարար իրավունքը՝ ապրել իր պետության մեջ։ Իրավաքաղաքական տարբեր գործընթացներով հայության հավաքական կամքը և ռեսուրսները բավարարեցին կենսագործելու հայ ժողովրդի ժառանգական իրավունքները միայն 42000 կմ քառ․ վրա։
Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության առաջ ծառացած իրավաքաղաքական խնդիրների լուծման և իրավունքների կենսագործման համար կա միայն մեկ ճանապարհ՝ ձեռք ձեռքի տված կենսագործել հայոց հայրենատիրության իրավունքը և կերտել այն միասնական Հայաստան Պետությունը, որը ճանաչվել է 1920 թվականի դեկտեմբերի 10-ի Ազգերի Լիգայի հինգերորդ հանձնաժողովի կողմից։
Միջազգային իրավունքի շրջանակներում համայն հայությունը պետք է ընդունի հետևյալ իրավաքաղաքական փաստերը․
1) 1918 թ․ մինչև 1921թ․ Արցախի վարչական մարմինը հանդես է եկել որպես բանակցային կողմ։
2) 1920 թվականի դեկեմբերի 7-ին Ազգերի Լիգան Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը համարել է չճանաչված պետություն՝ իր սահմաններով։
3) 1921 թ. հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղն իր պատմա-աշխարհագրական սահմաններով կցվեց Ադրբեջանական ԽՍՀ-ին՝ ինքնավար մարզի կարգավիճակով:
4)1923 թվականին ԼՂԻՄ-ը և Նախիջևանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում դառնում են ՍՍՌՄ անդամ։
5) 1991թվականի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի գերագույն խորհուրդը ընդունեց Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական ակտը՝ «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին», որով ՌՍՖՍՀ հայտարարված է որպես օկուպանտ։
Սահմանադրական ակտով հաստատվեց 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցող Ադրբեջանի դեմոկրոտական Հանրապետության իրավահաջորդությունը:
Սահմանադրական ակտը անվավեր է հայտարարել ԽՍՀՄ կազմավորման մասին 1922 թվականի դեկտեմբերի 30-ի պայմանագիրը՝ Ադրբեջանին վերաբերող մասով՝ ստորագրման պահից:
6)Հենվելով նաև 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական ակտին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայությունը ազատ կամարտահայտությամբ 1991թ. դեկտեմբերի 10-ին հանրաքվեով ամրագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
Ադրբեջանի վարչախումբը, շարունակելով հարյուրերեք ամյա հայատյաց գործելաոճը, 44-օրյա պատերազմով հայությանը կանգնեցրեց գոյաբանական սպառնալիքի առաջ։ Ցավոք, ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը, անտեսելով միջազգային իրավունքով ամրագրված գործընթացները, մայիսի 22-ի իր հայտարարությամբ բացահայտեց խաղաղության օրակարգի իրական պատկերը՝ խիստ մերժելի զիջումներ 1975 թվականի քարտեզներով։
ՀՀ վարչապետ Ն․Փաշինյանը ճանաչելով Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում՝ հրաժարվում է տարածքային այն ժառանգությունից, որն ամրագրված է 1920 թվականի դեկտեմբերի 10-ի Ազգերի Լիգայի Հինգերորդ հանձնաժողովի հրատարակած փաստաթղթում և 1991թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» ակտը։
Հայության համար այս խիստ վտանգավոր պահին դիմում ենք Հայաստանի և Արցախի Հանրապետությունների օրենսդիր, դատական և գործադիր մարմիններին՝ մերժել իշխանությունների պարտվողական կեցվածքը և հիշել՝ Արևմտյան Հայաստանը հայաթափվել է զենքով և բռնությամբ, Նախիջևանը հայաթափվել է առանց կրակոցի։
Ուստի մի՛ կրկնեք նախկին ճակատագրական սխալները և Արցախի հայությանը մի՛ հասցրեք ցեղասպանության և հայրենազրկման։
Արցախի և Արդբեջանի հարաբերությունները անհրաժեշտ է կառուցել համաձայն 1991թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» ակտի։
Մենք դիմում ենք համայն հայությանը՝ սթա՛փ գնահատել իրավաքաղաքական ծայրահեղ վտանգավոր իրավիճակը և միաբանվել միջազգայնորեն ճանաչված իրավունքների և Արցախի Հանրապետության ստատուտի հաստատման շուրջ։
Այս բարդ իրավիճակում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների և հայ ժողովրդի հավաքական կամքը հանդիսանալու է այն առաջնորդող ուժը, որը վերջնականապես վերահաստատելու է Արցախի և Հայաստանի Հանրապետությունների միջազգային և միջպետական իրավունքները՝ համաձայն 1920 թվականի դեկտեմբերի 10-ի Ազգերի Լիգայի Հինգերորդ հանձնաժողովի հրատարակած փաստաթղթերի։
Հարգանքներով՝
1.ԱՀՎԿ, Ա․Մկրտչյան (Գերմանիա)
2.Բագրատունիների «Անգեղաց Տուն» միաբանություն,Մեծ իշխան Տ․Բագրատունի (ԵՄ)
3.«Հայ-գերմանական վերակազմավորման միություն», պրոֆ․Ա․Սադոյան (Գերմանիա)
4․«Ազգասերներ» շարժում Գ․Թադևոսյան (Գերմանիա)
5.Համահայկական Սենատ՝ ԿԸՀ,Վ․Մեսրոպյան (ԱՄՆ)
6․ «Ինտելեկտուալ համախմբում», Լ․Ուլուբաբյան (ԱՄՆ)
7.Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիա,Կ․ Հայրապետյան (ԵՄ)
8.«ՌՀՄ» ՀԿ Ուլյանովսկի մարզ, Ա. Ա. Աբրահամյան (ՌԴ)
9.«Գվարդիական Աստղ» ՄՊՀԿ, Տ․Գրիգորյան (ՌԴ)
10․«Ռուսական աշխարհագրական ընկրություն» Լ․Մելկոնովնա (ՌԴ)
11․Ք․Տյումեն «Հայկական ազգային մշակութային ինքնավարություն»,Վ․Փաշայան (ՌԴ)
12.«Մտավորականների ֆորումի համակարգող խորհուրդ»,Ա․Սարգսյան (ՀՀ)
13․«Հայկազունիներ» ամսագիր, Հ․Վարդումյան (ՀՀ)
14․«Արծվաբույն Զեյթուն » ՀՄ, Դ․Ալեքսանյան (ՀՀ)
15․ «Երրոդ ուժ» նախաձեռնություն,Ա․Սարգսյան (ՀՀ)
16․ Հայ-արաբական իրավական խորհուրդ Վ․Մահշիկյան (Սիրիա)
17.Չեխ-հայկական բարեկամության միություն. Հ․ Առաքելյան
Պատասխանատու Ա․Մկրտչյան բջջ․ +49 1794519754, Էմաիլ aramm1495@gmail.com
Արցախի Հանրապետությունում պատասխանատու Ա․Իսրայելյան բջջ․ +7 9171111555