Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի կրքոտ արգենտինական տանգոյի երեկո

  • 23.05.2023
  • 0
  • 264 Views

Մայիսի 24-ին, ժամը 19։30 Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի կրքոտ արգենտինական տանգոյի երեկո:

Համերգին կմասնակցեն Աստոր Պիացցոլլայի Տանգո Սեքստետի մենակատար, աշխարհահռչակ արգենտինացի բանդոնեոնահար Դանիել Բինելլին, դաշնակահար Պոլի Ֆեռմանը և իհարկե՝ արգենտինայից ժամանած պարող զույգեր։

Որպես մենապարողներ հանդես կգան Կլաուդիո Հոֆմանը, Չինցիա Լոմբարդին, Լեո Կալվելլին, Եվգենիա Ուսանդիվարասը։ Դիրիժոր՝ Միգել Անխել Ջիլարդի (Արգենտինա):

Երեկոյի ընթացքում հանդիսատեսը կվայելի լավագույն տանգոների ռիթմերն ու պարերը։ Նախագիծն իրականցվում է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի դեսպանության հետ համատեղ։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում