Հայոց Ցեղասպանության մասին պատմող ֆիլմը Թուրքիայում արժանացել է երկու մրցանակի

  • 15.05.2023
  • 0
  • 337 Views

Սա աննախադեպ երևույթ է, երբ Հայոց Ցեղասպանության երախտավորների մասին պատմող ֆիլմը, որտեղ ներկայացված են նաև հայ, ասորի և հույն ժողովուրդների ցեղասպանության ականատեսների վկայագրությունների և հուշագրությունների փաստագրություններ, Թուրքիայի Անատոլիական միջազգային կինոփառատոնում (International Anatolian Film Awards (AFA) «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը (ռեժիսոր՝ Արա Մնացականյան, արտադրությունը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն», Հայաստան) արժանացել է «Ֆիլմի Լավագույն երաժշտություն»  (Արտաշես Քարթալյան) և  «Ֆիլմի Լավագույն պրոդյուսեր» (Մանվել Սարիբեկյան) մրցանակների:

Սա արդեն Թուրքական երրորդ կինոփառատոնն է, որտեղ ֆիլմը ընդգրկվել է մրցութային ծրագրերում: 

Նախորդ երկուսի արդյունքները դեռ չեն հրապարակվել, բայց ինքնին արդեն երևույթը  արտառոց է: Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ամերիկայի Հայ միսոներական ընկերակցության, Մարդիրոսիան-Ագարակյան իրավաբանական ընկերակցության, Բեյրութի Հայկազյան համալսարանի, Սալոնիկի ՀՕՄ-ի և Համազգային միության մասնաճյուղերի, Նյու Յորքի Վարդանանց Ասպետներ մասնաճյուղի, ինչպես նաև Սփյուռքի մի շարք բարերարների ֆինանսական աջակցությամբ:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում