Կանեփը եւ Չեխիայի կառավարությունը. մամուլի անդրադարձ

  • 12.05.2023
  • 0
  • 347 Views

Չեխական մամուլն անդրադարձել է Չեխիայի կառավարության նախագահ Ֆիալայի դժգոհությանն՝ ընդդեմ կանեփի էքստրակտի արգելքի։ Ստորև ներկայացվում է մայիսի 10-ի «ՊՐԱՎՈ» և «ՄՖ ԴՆԵՍ» օրաթերթերի վերլուծությունն այդ թեմայի առնչությամբ։

«ՄՖ ԴՆԵՍ» օրաթերթի հավաստմամբ, Չեխիայի գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացրել է, որ Չեխիայում սննդի մասին եվրոպական և ազգային օրենքի պահպանման վերահսկիչ պետական մարմինը՝ (SZPI) Գյուղատնտեսական և պարենային պետական ​​տեսչությունը նախապատրաստում է միջոցառում, որն արգելք է սահմանելու «CBD»-ի և կանեփից ստացված այլ նյութերի վաճառքի վրա։

* Հիշեցնենք, որ «CBD» հապավումը ծագում է «cannabidiol»/կանաբիդիոլ/ բառից, որը պատկանում է այսպես կոչված՝ կաննաբինոիդների տարատեսակներին։ Դրանք նյութեր են, որոնք ձևավորվում են ցանովի (Cannabis sativa) և հնդկական (Cannabis indica) կանեփի սերմերում և քիմիական բաղադրությամբ շատ նման են միմյանց – խմբ. նշ.)։

Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալան (ODS) կոչ է արել ՉՀ գյուղատնտեսության նախարար Զդենյեկ Նեկուլային (KDU-ČSL) առաջադրել առավել արդյունավետ լուծում՝ քան կանեփից առաջացող «CBD» կանաբիդիոլի պարունակությամբ արտադրանքների վրա ամբողջական արգելքի սահմանումը։

Պետր Ֆիալան սննդամթերքում էքստրակտի /մզվածք կամ խտանյութ/ արգելման առաջարկը չի համարում ողջունելի, որն առաջադրվել է (SZPI) Գյուղատնտեսական և պարենային պետական ​​տեսչության նախագծում, ինչը նաև հաստատվել է քաղաքացիների և ձեռնարկատերերի արձագանքներով։

Ինչպես «ՊՐԱՎՈ»-ին է հայտնել ՉՀ-ի թմրամիջոցների դեմ պայքարի վերահսկման համակարգող Յինդրիխ Վոբորիլը. «Այդ միջոցը կունենա հակառակ ազդեցություն, և պետությունը պարադոքսալ կերպով կկորցնի վերահսկողությունը գործող շուկայի նկատմամբ»։ Վերջինիս խոսքերով արգելքը միայն կօգնի անազնիվ վաճառողներին, ովքեր «CBD»-ի պարունակությամբ նյութերը վաճառում են, այսպես կոչված, դեկորատիվ իրերի տեսքով, այլ՝ ոչ որպես սպառման համար նախատեսված ապրանքներ։

«CBD»-ի պարունակությամբ ապրանքները վաճառվում են յուղերի, հրուշակեղենի, թուրմերի կամ, օրինակ, կոնֆետների տեսքով։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում