Հաղթանակների իմաստավորմամբ՝ Խաչերթ դեպի Ստեփանակերտի Հուշահամալիր

  • 09.05.2023
  • 0
  • 30 Views

Այսօր՝ մայիսի 9-ին Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարից Արցախի Պաշտպանության բանակի հովանավոր Սուրբ Գրիգորիսի խաչվառով տեղի է ունեցել Խաչերթ՝ դեպի Ստեփանակերտի Հուշահամալիր:

Խաչերթին մասնակցել են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը, կառավարության անդամներ, քաղաքացիներ:

Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի բնորոշմամբ՝ օրվա խորհուրդը մեր հաղթանակների վերաիմաստավորումն է:

«Որևէ պարտություն չի կարող ջնջել այն նվիրումն ու սերը, որը ժամանակին տվել են մեր հայրերն ու եղբայրները: Նախկին ոգևորությամբ չենք տոնում օրը, բայց միևնույն ժամանակ կարիք ունենք վերհիշելու ու գտնելու այն ուժի աղբյուրը, որի հիմքի վրա պետք է կերտենք ապագա հաղթանակները, իսկ այդ ուժի աղբյուրը կայանում է հավիտենության ժառանգորդներ դարձած տղաներին հավատարիմ մնալու մեջ»,- «Artsakhtert»-ի հետ ճեպազրույցում ասաց Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:

Լուսինե ՇԱԴՅԱՆ

Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի և Լուսինե Շադյանի

Աղբյուր՝ Խաչերթ դեպի Ստեփանակերտի Հուշահամալիր (artsakhtert.am)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում