Հայ եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը. Մայր Աթոռ

  • 03.05.2023
  • 0
  • 60 Views

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայ եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը: Այդ մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը՝ շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որով ապահովվում է վանքի անվտանգությունը։

Ինչ վերաբերում է Դադիվանքի աղվանական լինելու կեղծ պնդումներին, ապա պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս՝ այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ »,-հայտնեցին Մայր Աթոռից:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում