Երկօրյա այցով Պրահա կժամանի Հայաստանի վարչապետը

  • 03.05.2023
  • 0
  • 316 Views

Մայիսի 4-5-ը նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Պրահա։ Մայիսի 4-ին նրան կընդունի Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։

Նախատեսվում են Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Չեխիայի նախագահի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի եւ Սենատի նախագահի հետ։ Այցի առաջին օրվա վերջում նախատեսված է նաեւ Հայաստանի վարչապետի հանդիպումը CEVRO ինստիտուտում, որը կազմակերպել է Մերձավորարեւելյան հարաբերությունների կենտրոնը, իսկ մայիսի 5-ին նախատեսված է հանդիպում չեխահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Մայիսի 4-Ին տեղի կունենա նաեւ Չեխիա-Հայաստան բիզնես ֆորում, որին կմասնակցեն հայ եւ չեխ գործարարներ, այդ թվում՝ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը եւ Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Յոզեֆ Սիկելան։ Բիզնես ֆորումի ավարտական մասին կմասնակցեն նաեւ Հայաստանի ու Չեխիայի կառավարությունների ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանը եւ Պետր Ֆիալան։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում