
Շաբաթ, 22 Ապրիլ 2023-ին Քէօլնի «Հայ Տանը» Առաջնորդարանի կազմեկրպութեամբ տեղի ունեցաւ ամերիկահայ կինօռեժիսոր Անի Յովհաննիսեանի իր „The hidden Map“ («Թաքնուած քարտեզը») փաստավաւերագրական ֆիլմի ցուցադրութիւնը։ Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման օրուան ընդառաջ „The hidden Map“ ֆիլմը բացի Քէօլնից ցուցադրուեց նաեւ Գերմանիայի մի քանի այլ քաղաքներում եւս։
1915 թ․ Հայոց Մեծ Եղեռնը խլեց ոչ միայն շուրջ 1,5 միլիոն հայերի կեանքը, այլեւ Ցեղասպանութեան տարիներին բազմահազար հայկական եկեղեցիներ ու վանքեր, մշակութային այլ կոթողներ թալանուեցին, քանդուեցին ու ոչնչացուեցին։ Հայոց դարաւոր մշակութային ժառանգութեան շատ քիչ մասը միայն մնաց կանգուն։ Կանգուն մնացածներից շատերն էլ չդիմացան տասնամեակների լքուածութեանն ու անմխիթար վիճակին եւ դարձան գանձագողերի ու ժամանակի զոհը։ Փաստավաւերագրական այս ֆիլմը ներկայացնում է մեր պատմական հայրենիքի արեւմտեան հատուածում պահպանուած հայկական հետքերը։



Ֆիլմի ցուցադրութեան ներկայ էր նաեւ նրա հեղինակ Անի Յովհաննիսեանը, որը դիտումից յետոյ պատասխանեց շուրջ 100 ներկաների զանազան հարցերին։
Ցուցադրութեանը ներկա էր նաեւ եւ ձեռնարկի բացումը կատարեց Թեմիս առաջնորդ գերաշնորհ Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը։ Առաջնորդ սրբազանը իր գնահատանքն ու օրհնութիւնը բերեց Անի Յովհաննիսեանին գեղեցիկ ու նուիրական մտահղացման ու իրականացման համար, ֆիլմի ստեղծմանն ու նկարահանմանը աջակցած բոլոր անհատներին ու կազմակերպութիւններին։
Դիւան Առաջնորդարանի

