Արմեն Պապիկյանն ընտրվել է Վիեննայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ

  • 29.04.2023
  • 0
  • 262 Views

Ապրիլի 28-ին Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն ընտրվեց Վիեննայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ։

Շնորհակալություն հայտնելով խմբի անդամներին վստահված բարձր պատասխանատվության համար՝ դեսպան Պապիկյանը կարևորեց Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպությունների շրջանակներում խմբի տեսանելիության բարձրացումը։

Անդրադառնալով 2018թ. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների XII գագաթաժողովին՝ դեսպան Պապիկյանը շեշտեց գագաթաժողովի «Ապրել միասին» կարգախոսի արդիականությունն այսօր, տարբեր ճգնաժամերի լույսի ներքո։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Խմբի առաջիկա գործունեությանը վերաբերող հարցեր։

Թեմատիկ քննարկման շրջանակներում ՄԱԿ Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի քարտուղար Աննա Ժուբան-Բրետը ներկայացրեց հանձնաժողովի շրջանակներում քննարկվող հարցերը և հանձնաժողովի առաջիկա երկու տարիների ծրագրերը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում