«Սյունիք» օդանավակայանի և  փորձնական չվերթի մասին պարզաբանումներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից

  • 28.04.2023
  • 0
  • 33 Views

Հարգելի գործընկերներ,

Անհրաժեշտ ենք համարում ապրիլի 26-ին իրականացված Երևան-Կապան առաջին փորձնական չվերթի հետ կապված որոշ պարզաբանումներ տրամադրել։

Չվերթն իրականացվել է «Նովեյր» ավիաընկերության կողմից՝  L410 չեխական արտադրության ինքնաթիռով, որը պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին։

«Սյունիք» օդանավակայանի շինարարությունը, գույքի և ինքնաթիռի ձեռքբերումը, պահպանման ծախսերն իրականացվել են և այժմ իրականացվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով:

Ավելի քան`

  • 2,5 միլիարդ դրամ՝ օդանավակայանի, թռիչքուղու և այլ ենթակառուցվածքների կառուցման
  • 300 միլիոն դրամ՝ գույքի ձեռքբերման, վերապատրաստման և օդանավակայանի այլ

ծախսերի համար

  • 7 միլիարդ դրամ՝ օդանավի  ձեռքբերման և պահպանության ծախսերի համար։

Այսպիսով՝ ընդհանուր առմամբ օդանավակայանի շինարարության, գույքի և ինքնաթիռի ձեռբերման համար ներդրվել է ավելի քան 10 միլիարդ դրամ՝ բացառապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից տրամադրված միջոցներով։ 

Ապրլի 26- ին առաջին անգամ իրականացված «Զվարթնոց» – «Սյունիք» չվերթը փորձնական էր։ Կանոնավոր չվերթների հնարավորության մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի համապատասխան մարմինների կողմից։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում