Ապրիլի 23-ին Լոձում գտնվող Տեմպլում համերգային դահլիճում կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված հայ երաժշտության և ասմունքի միջոցառում:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և Լոձում ՀՀ պատվո հյուպատոս Ռաֆալ Խոման: Պատվավոր հյուրերի թվում էր Լեհահայոց հոգևոր հովիվ Հայր Տարոն Վարդապետ Ղուլիկյանը:
Հավաքվածների համար «Կռունկ Հայոց» ծրագրով ելույթ ունեցան բարիտոն Սար Սարգսյանը Վարշավայից և դաշնակահար Յակուբ Չեխը Լոձից, ինչպես նաև կիթառահարներ Արամ Սայեղը Վրոցլավից և Անրի Մուրադյանը Կրակովից, մենակատար Արամ Ջաբաղջուրյանը Հայաստանից ու «Նաիրի» կենտրոնի սաները:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում բոլոր կատարողներին մեզ պարգևած ոգեշնչման անմոռանալի և հուզիչ պահերի համար:
orer.eu