
Այսօր՝ ապրիլի 24 – ին Սանտա Կոլոմա դե Գրամենտե քաղաքապետարանը բարձրացրեց Հայաստանի Հանրապետության դրոշը ՝ ի հիշատակ Հայոց մեծ Եղեռնի զոհերի, որպես զորակցության նշան հայ ժողովուրդի։
Հայաստանի Հանրապետության դրոշը ամբողջ օրը ծածանվելու է քաղաքապետարանի ճակատին։ Միջոցառմանը ելույթ ունեցան ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սիմոնյանը, փոխքաղաքապետ տիկին Պետրի Ջիմենեսը, Կատալոնիայի « Արարատ» հայկական միության փոխնախագահ տիկին Էմմա Հակոբյանը։
orer.eu

Enter