
Այսօր՝ ապրիլի 18-ին ժամը 18-ին Բռնոյի Mahenově památník (հասցեն՝ Mahenova 8) գրադարանի սրահում տեղի կունենա համաշխարհային գրականության ընթերցանության երեկո։ Ինչպես ՕՐԵՐ-ին հայտնեց երեկոյի կազմակերպիչ Čech a Lech ընկերության ղեկավարներից Վլաստեմիլ Չեխը, այս անգամ ներկաների ուշադրությանը կներկայացնեն չեխ եւ հայ գրականության դասականներ Բոհումիլ Հրաբալի եւ Ավետիք Իսահակյանի հեքիաթները։
Բոհումլի Հրաբալից կընթերցեն «Չափից շատ աղմկոտ մենություն»ը, իսկ Իսահակյանից կընթերցեն երեք հեքիաթ, որոնք դեռեւս 1975 թվականին չեխերենի է թարգմանել եւ հրատարակել հայտնի հայագետ Լյուդմիլա Մոտալովան։ Այդ հեքիաթներն են՝ «Իլյուզիան», «Երբ եկավ մահը» եւ «Շիդբարը»։
Բռնոյում բնակվող մեր հայրենակիցներին նույնպես խորհուրդ կտանք մասնակցել չեխ գրասերների կողմից կազմակերպված ձեռնարկին։
Օրեր ամսագիր
orer.eu