«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի հաղթարշավը միջազգային կինոփառատոններում

  • 10.04.2023
  • 0
  • 121 Views

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը (ռեժիսոր՝ Արա Մնացականյան) շարունակում է իր հաղթարշավը միջազգային կինոփառատոններում:

Մինչև այժմ ընդգրկվելով 12 երկրների 35 միջազգային կինոփառատոնների մրցութային ծրագրերում, ֆիլմն արդեն հասցրել է արժանանալ 50 մրցանակի:

Ֆիլմը արտադրող «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը (Հիմնադիր-տնօրեն, պրոդյուսեր՝ Մանվել Սարիբեկյան, Հայաստան) և ստեղծագործական կազմը սիրով և ուրախությամբ հայ կինոյի պատմության մեջ այս ռեկորդային թվով մրցանակները և հետայսու ստանալիք որևէ նոր պարգև նվիրում են Հայ կինոյի հարյուրամյակին:

Հավելենք նաև, որ ֆիլմը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ամերիկայի Հայ միսոներական ընկերակցության, Մարդիրոսիան-Ագարակյան իրավաբանական ընկերակցության, Բեյրութի Հայկազյան համալսարանի, Սալոնիկի ՀՕՄ-ի և Համազգային միության մասնաճյուղերի, Նյու Յորքի Վարդանանց Ասպետներ մասնաճյուղի, ինչպես նաև Սփյուռքի մի շարք բարերարների ֆինանսական աջակցությամբ:

Հ.Գ. Ֆիլմի մասին այլ տեղեկությունների համար հղումները այստեղ՝

https://www.facebook.com/profile.php?id=100031908716829

https://www.imdb.com/title/tt23049984/?ref_=hm_rvi_tt_i_2

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում