Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում

  • 09.04.2023
  • 0
  • 124 Views

Ապրիլի 9ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում մատուցվեց Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագ։ Պատարագիչն էր Չեխիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Հավարտ սուրբ պատարագի Հայր Սուրբը Զատկական քարոզով դիմեց ներկա հարյուրավոր հագատացյալներին եւ կրկին խոսեց Քրիստոսի հարության խորհրդի եւ մեր ազգի համար քրիստոնեության ունեցած նշանակության մասին։

Քրիստոս Յարեավ ի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ձեզ եւ մեզ մեծ Ավետիս։

Նշենք նաեւ, որ նախօրեին Հայր Սուրբը Սուրբ Զատկական ժամերգություն էր մատուցել Յիհլավա քաղաքում, ճրագալույցի պատարագ Բռնո քաղաքում։

Ապրիլի 10ին ժամը 12ին Սուրբ Հոգի եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ բոլոր ննջեցյալների համար։ Ցանկացողները կարող են մասնակցել եւ նշել իրենց ննջեցյալի անունը։

Ստորեւ ներկայացնում ենք լուսանկարչական ռեպորտաժ։

Պատարագի ավարտից հետո, ներկաներին շնորհավորեց Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։ Նա տեղեկացրեց նաեւ, որ ապրիլի 24ին դեսպանության, Հայ առաքելական եկեղեցու եւ համայնքի համատեղ ծրագրի շրջանակներում ժամը 15Ին տեղի կունենա եկեղեցական արարողություն, իսկ ժամը 16ին՝ ծաղկեպսակների խոնարհում հայկական խաչքարի մոտ։

Տեղեկացնենք նաեւ, որ նույն օրը՝ ապրիլի 24-ին ժամը 19ին Պրահայի Ֆրանսիական ինստիտուտում կցուցադրվի Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում