
Մշակութաստեղծ ֆրանս-գերմանական հեռուստաալիքն իր վարկը կասկածի տակ դրեց, երբ մարտի 24-ին «Ադրբեջանի վերադարձը Ղարաբաղ» տեսաֆիլմը ներկայացրեց որպես վավերագրություն: Այս խիստ կողմնակալ, Ադրբեջանի իշխանությունների պատվերով շարադրված ֆիլմը պիտի արժանանա ՀՀ ԱԳՆ-ի, ֆրանսահայ եւ գերմանահայ կազմակերպությունների միահամուռ բողոքին, քանզի ակնհայտ թշնամանք է սերմանում հայկականության դեմ:
Նույն օրը, ապա հաջորդիվ, arte-ին իր երախտագիտությունն էր հայտնել Բեռլինում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաեւը՝ մասնավորապես գնահատելով նրանց «Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ գործած բազմաթիվ ոճրագործությունների՝ զանգվածային էթնիկ զտման, բնակավայրերի ոչնչացման, ականների մասին օբյեկտիվ լուսաբանումը»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Աղբյուր՝ ՀՀ արտգործնախարարությունը բողոքի նամակ պիտի հղի arte հեռուստաալիքին – Ազգ (azg.am)