«Թումանյան և Իսահակյան. երկու աշխարհընկալում» գրքի շնորհանդեսը Երեւանում

  • 30.03.2023
  • 0
  • 150 Views

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանի «Թումանյան և Իսահակյան. երկու աշխարհընկալում» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին։ Գրքի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 31-ին, ժամը 15:00 Հովհաննես Թումանյանի թանգարանում։

Գիրքը նվիրված է Հովհ. Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին, այն լույս է ընծայել «Անտարես»-ը։ 

Գրքի խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը։
Ուսումնասիրությունը նվիրված է հայ գրականության երկու մեծերի Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի ստեղծագործության զուգահեռ քննությանը: Վերլուծվում են հատկապես նրանց աշխարհընկալումներին վերաբերող կարևոր հարցեր:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում