Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված դասական համերգ Լայպցիգի Գեւանդհաուզում

  • 28.03.2023
  • 0
  • 124 Views

Մարտի 31-ին Լայպցիգի ֆիլհարմոնիայի Գեւանդհաուզի նվագախմբի մենդելսոնյան համերգասրահում տեղի կունենա Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ մասնակցությամբ ջութակահար Դավիթ Հարությունյանի, թավջութակահար Միքայել Հախնազարյանի եւ դաշնակահար Սոֆյա Մելիքյանի։

Ծրագրում կհնչեն Գ. Ճեբոտարյանի «Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար» ստեղծագործությունը, Ա. Բաբաջանյանի Տրիոն՝ դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար, Յոհաննես Բրամսի 1-ին տրիոն՝ դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար եւ Կոմիտասի Երեք մանրանկարը։

Համերգի կազմակերպիչն է Լայպցիգի Հայ մշակութային միությունը։

Հիշեցնենք, որ Մաեստրո Օհան Դուրյանը ղեկավարել է աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը համարվող Լայպցիգի Գևանդհաուզը 1962-69 թթ ընթացքում՝ անջնջելի հետք թողնելով գերմանացի երաժիշտների ու երաժշտասերների հիշողության մեջ։

Համերգի տոմսերը կարող եք ամրագրել հետեւյալ հասցեով՝

Spielplan & Tickets | Gewandhaus Leipzig (gewandhausorchester.de)

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում