Հրաչուհի Բասենցի Շտրաուսյան «Վաղը – Morgen» մենահամերգը Դրեզդենի Սեմպերօպերում՝ նվիրված Ռիխարդ Շտրաուսի օրերին

  • 17.03.2023
  • 0
  • 504 Views

Ապրիլի 15-ին կեսօրից առաջ ժամը 11-ին Դրեզդենի Սեմպերօպերում գերմանաբնակ հայտնի սոպրանո Հրաչուհի Բասենցը կներկայացնի Շտրաուսի երգերը։

Գերմանաբնակ հանրահայտ սոպրանո Հրաչուհի Բասենցը, “լիդերի” ճանաչված նվագակցող Հելմուտ Դոյչի հետ միասին ունկնդրին կներկայացնեն Շտրաուսի երգերի լայն ընտրանի։ «Չորս վերջին երգերը»ով, որոնք կոմպոզիտորը գրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, կբացվի մենահամերգը։ Այդ երգերը ոչ միայն հրաժեշտ են անցյալին, լի են մելամաղձոտությամբ և մերժումով, այլեւ գովերգում են կյանքի գեղեցկությունը:

Հրաչուհի Բասենցի համար հատկանշական են պատերազմների արդյունքում ստեղծված ճգնաժամերի իրավիճակում կյանքի հանդեպ վստահությունն ու հույսը վաղվա օրվան: «Մորգեն!» համանուն երգով նա ապագայի հույսն է դնում իր ծրագրի կենտրոնում:

Սա Բասենցի Շտրաուսյան լիդերի առաջնաելույթն է։ Մինչ այժմ սակայն, երաժշտասեր հասարակությանը ծանոթ են Ռոբերտ Շտոլցի 9ը լիդերի նրա կատարումները։

Տեսահոլովակի հղումը ներքևում։ https://youtu.be/9V3VpZl9Bh4

Գերմանաբնակ մեր հայրենակիցները եւ դասական երաժշտության սիրահարները կարող են տոմսերը ձեռք բերել հետեւյալ հղումով ` https://tickets.semperoper.de/de/perf/2022-230415V-MATINE կամ` Theaterplatz 2, 01067 Dresden հասցեով։ Հեռ.: 0351 4911 705

Helmut Deutsch: https://helmutdeutsch.at/

Hrachuhi Bassenz: http://www.hrachuhibassenz.com/

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում