Երևանում մեկնարկել է առաջին համահայկական քաղաքացիական ասամբլեան

  • 11.03.2023
  • 0
  • 272 Views

Երևանում մեկնարկել է առաջին համահայկական քաղաքացիական ասամբլեան՝ Ապագա Հայկականի Համաժողովը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել բազմաթիվ հյուրեր և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես են եկել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը տեսակապի միջոցով իր ուղերձն է հղել ներկաներին, Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հայրապետական ուղերձը: Ելույթով հանդես են եկել նաև Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոցի Արմաթ ինժեներական լաբորատորիայի սաները, որոնք մշակել են այն համակարգչային ծրագիրը, որի միջոցով ընտրվել են Համաժողովի մասնակիցները՝ ներկայացուցչական մեթոդի հիման վրա:

Այնուհետև ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի տնօրեն Արտակ Ապիտոնյանը մասնակիցներին ներկայացրել է քննարկումների ձևաչափը:

Համաժողովի առաջին օրը քննարկվել է «Պատմական պատասխանատվություն» նպատակը: Համանուն փորձագիտական հանձնախումբը ղեկավարում է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ  Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը: Մարտի 10-ին մասնակիցները ծանոթացել են փորձագետների կողմից մշակված սցենարներին և ծրագրերին («Պատմական պատասխանատվություն»), քննարկել են հարցերը մյուս մասնակիցների հետ, իսկ վերջում քվեարկել են իրենց կողմից հավանության արժանացած սցենարների և ծրագրերի օգտին:  

Հիշեցնենք՝ մարտի 11-ին քննարկվելու է «Հայաստան-Սփյուռք միասնականություն» նպատակը, իսկ մարտի 12-ին՝ «Բնակչության աճ» նպատակը: Համաժողովի քննարկումներին կարող եք հետևել ուղիղ եթերով՝

  1. https://www.youtube.com/watch?v=n5FFcUE-ZoE,

https://www.facebook.com/FutureArmenian/videos/918474089578643

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում