Այդ ապատեղեկատվությունը հանդիսանում է ադրբեջանական կողմի՝ միջազգային հանրությանը մոլորեցնելուն ուղղված հերթական կեղծիք. Արցախի ԱԳՆ

  • 09.03.2023
  • 0
  • 13 Views

Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, և հանդիսանում է ադրբեջանական կողմի՝ միջազգային հանրությանը մոլորեցնելուն ուղղված հերթական կեղծիք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ ի պատասխան մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, թե իբր նույն օրը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ուղեկցությամբ, Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով անցել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյուն։

«Ադրբեջանի իշխանությունները նման ապատեղեկատվություն էին տարածում նաև Հայաստանից Արցախ, այսպես կոչված, ականների տեղափոխման մասին, սակայն փետրվարի 22-ին  Արդարադատության միջազգային դատարանը բարձր մակարդակով մերժեց այդ կեղծիքը։

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները նման կերպ փորձում են շեղել միջազգային հանրության ուշադրությունը մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական գործողությունից, Արցախի ժողովրդի դեմ շարունակվող ահաբեկչական և էթնիկ զտման քաղաքականությունից, ինչպես նաև՝ հող նախապատրաստել հնարավոր նոր սադրանքների համար»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այդ տեղեկատվությունը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում