Լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի նոր համարը՝ նվիրված Իսրայելի հայ համայնքին եւ Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը

  • 08.03.2023
  • 0
  • 691 Views

Պրահայում լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հատուկ համարը՝ նվիրված Իսրայելի հայ համայնքին  ու Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը։ Հոդվածաշարի հեղինակ Հակոբ Ասատրյանը հարցազրույցների եւ հոդվածների զուգորդությամբ ներկայացնում է ոչ միայն հայոց պատրիարքության պատմությունն ու ներկա վիճակը, մարտահրավերները, այլեւ հին ու նոր համայնքների ներկա խնդիրները, անվանի մարդկանց ու վարպետներին, մշակույթի գործիչներին։ Առանձին հարցազրույցներ են տպագրվել  ոչ միայն պատրիարքության  կարեւոր  պաշտոններ զբաղեցնող հոգեւորականների  հետ, այլեւ դերասանուհի Սյուզաննա Պապյանի, դիրիժոր Վահագն Պապյանի, բալետի պարող Լյուդվիգ Իսպիրյանի, երգիչ, կիթառահար Ափօ Սահակեանի հետ։ Հայ-իսրայելական դիվանագիտական կապերին է անդրադարձել Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը։

Ներկայացվել են նաեւ գրող, դասախոս Անուշ Նագգաշյանը, երգիչ Աշոտ Գասպարյանը, նկարիչ Դավիթ Գալֆայանը, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը, շեփորահար Արմեն Ասլանյանը, նկարչուհի Լուսինե Սահակյանը, երգիչ, կիթառահար Էմիլ Խաչատուրյանը։ Առանձին բաժիններով անդրադարձ է կատարվել հայ հախճապակեգործներին՝ Կարակաշյաններին, Բալյաններին, Սանդրունիներին, Լեփեջյաններին եւ այլոց։

Աննա Կարապետյանի հրապարակումը նվիրված է Երուսաղեմ կատարած ուխտագնացությանը, իսկ Արտյոմ Չեռնամորյանի հոդվածը՝ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումներին։

ՕՐԵՐի այս համարում լույս է տեսել նաեւ հարցազրույց  «Երբ կորցնում ես Հայրենիքդ» արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված գրքի հեղինակ Կարեն Օրահանջյանի հետ։ Այս գիրքը լույս է տեսել նաեւ չեխերեն եւ ՕՐԵՐ-ի հարցերին պատասխանել են նաեւ գրքի թարգմանիչներ Մարտին Մահդալը եւ Մարկետա Ադամցովան։

ՕՐԵՐ-ի այս համարում տեղ են գտել նաեւ մշակութային, գրական այլ հրապարակումներ։

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում